Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը հրապարակել է Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Մեհրիբան Վելիևայի հարցազրույցը։ Ուզում եմ ուղիղ մեջբերում ներկայացնել այդ հարցազրույցից․ «20-րդ դարի ընթացքում մեր ժողովուրդը չորս անգամ ենթարկվել է զանգվածային տեղահանությունների։ Մասնավորապես, Արևմտյան Ադրբեջանից՝ ներկայիս Հայաստանի տարածքից, ադրբեջանցիների բռնի տեղահանությունը՝ իրենց նախնիների հողերից դաժան տեղահանությունը, նրանց տների թալանը և պատմական հետքերի ջնջումը ցույց են տալիս, որ այս քաղաքականությունը շարունակական էր։ Այս տեղահանությունների արդյունքում մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ տեղահանվեցին և բախվեցին ծանր մարդասիրական ողբերգությունների»։
Երբ ես անհոգնել փաստերով ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը ՀՀ-ի դեմ մշակում է անթաքույց զավթողական հայեցակարգ, ես ասում եմ, որ մեր դեմ պետական մակարդակով մշակվում է խոսույթ, որ մենք իբր «ցեղասպան», «ֆաշիստ» ժողովուրդ ենք, ովքեր «դաժանաբար խեղճ ադրբեջանցիներին քշել են իրենց հայրենիքից», սա ոմանց կողմից դիտվում է որպես «ներքին լսարանի» խոսույթ։ Ես բազմիցս եմ ասել, այս խոսույթը վտանգն այն է, որ հայկական ներկայիս իշխանությունը ոչ միայն դա չի ուղղում Ալիևի դեմ, ինչը միանգամայն իրագործելի է, այլ սա դարձրել է գործիք սեփական հանրության դեմ՝ «համոզելու», որ եթե մենք մեր իրավուքններից չխոսենք, մեր պատմությունից հրաժարվենք, Ցեղասպանության բառը չասենք, ամեն ինչ կլինի խաղաղ և հիասքանչ։
Իրականում մեր՝ մեր մասին պատմության, փաստերի, ամրագրված իրավունքների մերժումը ունենում է լիովին հակառակ ազդեցություն, առաջացած վակուումը ադրբեջանական կողմը լցնում է իր պատմական կեղծարարությամբ և զավթողականությամբ, դեռևս խոսույթների մակարդակով, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու դեպքում արդեն կանցնեն ռեալ քայլերի․․․