Թրամփի տապալումը․ Չինաստանը միայն շահում է ԱՄՆ — Իրան հակամարտությունիցՉինաստան…

🇨🇳🇺🇸 Թրամփի տապալումը․ Չինաստանը միայն շահում է ԱՄՆ — Իրան հակամարտությունից
Չինաստանը վերավաճառել է հեղուկացված բնական գազի ռեկորդային ծավալներ Իրանի պատերազմի ֆոնին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Չինական ընկերությունները մարտին վերավաճառել են հեղուկացված բնական գազի ութից տասը բեռ, ինչը ռեկորդային ամսական ծավալ է։ Այս տարի Չինաստանը նաև վերաբեռնել է ռեկորդային 1.31 միլիոն տոննա հեղուկացված բնական գազ (19 բեռ), հիմնականում Հարավային Կորեա, Թաիլանդ, Ճապոնիա, Հնդկաստան և Ֆիլիպիններ։
Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց հետո Ասիայում հեղուկացված բնական գազի գները աճել են 85%-ով։ Տարածաշրջանի այլ երկրներից տարբերվող Չինաստանն ունի գազի մեծ պաշարներ և կարող է շահույթ ստանալ վերավաճառքից։
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով