Blog

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտր…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքը պատմական է, քանի որ այն վերաձևակերպում է Հայաստանի Հանրապետության գործառութային նշանակությունը։

    «2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության օգտին։ Ընտրությունների այս արդյունքը պատմական է, որովհետև վերաձևակերպում է Հայաստանի Հանրապետության գործառութային նշանակությունը»,- ԱԺ-ում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց Նիկոլ Փաշինյանը։

    Նրա խոսքով՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության գործառութային միակ նշանակությունը միջազգայնորեն ճանաչված 29 հազար 843 քառակուսի կիլոմետր տարածքում իր քաղաքացիների համար խաղաղություն, ազատություն, անվտանգություն և բարեկեցություն ապահովելն է, քաղաքացիների երջանկության համար միջավայր և էկոհամակարգ ստեղծելը, ժողովրդի ինքնությունը պահպանելն ու զարգացնելը։

    «Հենց այսպիսի պետության ու տեսլականի օգտին են քվեարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2026 թվականի հունիսի 7-ին, և այս տեսլականն է, որ անվանում ենք Չորրորդ Հանրապետություն»,- նշեց վարչապետը։

    Փաշինյանի խոսքով՝ Չորրորդ Հանրապետության ձևավորումն արդեն փաստ է։

    «Կարող ենք արձանագրել, որ Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, այն իրականություն է»,- ասաց նա։

  • Ղազախստանի ԿԸՀ քարտուղար Շավհաթ Ուտեմիսովը հրապարակել է օգոստոսի 23-ին կայացած մ…

    Ղազախստանի ԿԸՀ քարտուղար Շավհաթ Ուտեմիսովը հրապարակել է օգոստոսի 23-ին կայացած միապալատ խորհրդարանի՝ Քուրուլթայի պատգամավորների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները։
    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kazinform-ը, քվեարկությանը մասնակցել է 9 351 539 քաղաքացի, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 74,08 տոկոսը։
    Նախնական տվյալների համաձայն՝ «Әділет» («Ադիլեթ») կուսակցությունը ստացել է 6 528 948 ձայն կամ 71,17 տոկոս։ Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցության օգտին քվեարկել է 469 058 ընտրող՝ 5,11 տոկոսը։
    «Байтақ» («Բայթաք») կանաչների կուսակցությունը ստացել է 97 751 ձայն կամ 1,07 տոկոս, իսկ Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը՝ 285 395 ձայն կամ 3,11 տոկոս։
    «Ауыл» («Այուլ») կուսակցության օգտին քվեարկել է 574 621 մարդ՝ 6,26 տոկոսը։ Ղազախստանի «Ақ жол» («Աք ժոլ») դեմոկրատական կուսակցությունը ստացել է 478 083 ձայն կամ 5,21 տոկոս, իսկ Respublica կուսակցությունը՝ 509 631 ձայն կամ 5,56 տոկոս։
    Ընտրողների 2,51 տոկոսը քվեարկել է բոլոր թեկնածուների և կուսակցությունների դեմ։
    Սրանք առաջին խորհրդարանական ընտրություններն են հուլիսի 1-ին նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց ի վեր։ Նոր Սահմանադրությամբ երկպալատ խորհրդարանից անցում է կատարվել միապալատ խորհրդարանի։
    Ընտրվելու է խորհրդարանի 145 անդամ։
  • Գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Օրենբուրգում գտնվող Ozon-ի պահեստին…

    🇺🇦🇷🇺 Գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Օրենբուրգում գտնվող Ozon-ի պահեստին։ Սա ընկերության կենտրոնների դեմ երկու օրվա ընթացքում իրականացված երկրորդ հարվածն է։ Նախօրեին այրվել էր ընկերության լոգիստիկ համալիրը Սամարայի մարզում։
    📌 Ozon-ը կայքում համապատասխան բաժնից հեռացրել է Ռուսաստանում գտնվող 56 պահեստների հասցեները։ Միևնույն ժամանակ, ընկերության արտասահմանյան չորս լոգիստիկ կենտրոնների՝ Աստանայում, Ալմաթիում, Մինսկում և Երևանում գտնվողների հասցեները դեռ հասանելի են։ |factor.am|

  • Минобороны Армении категорически отвергло публикацию газеты «Грапарак» относител…

    🖊Минобороны Армении категорически отвергло публикацию газеты «Грапарак» относительно инцидента в Чамбараке. В официальном заявлении подчёркивается, что несчастному случаю не предшествовала ссора или драка между военнослужащими. Кроме того, ведомство опровергает утверждения о том, что военные покинули место происшествия в противогазах.
    Всю изложенную газетой информацию об обстоятельствах инцидента в Минобороны назвали недостоверной и не соответствующей фактической картине.

  • «Նոր սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր Հայաստանյան օրակարգ է։ ՀՀ քաղաք…

    🇦🇿👍 «Նոր սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր Հայաստանյան օրակարգ է։ ՀՀ քաղաքացիները, քվեարկելով ՔՊ-ի օգտին, քվեարկել են նաև այդ օրակարգի օգտին». Նիկոլ Փաշինյան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    ℹ️ «Հայաստանի դատական համակարգը մեծապես շարունակում է մնալ հիմնականում վերնախավերի և հիմնականում նախկին վերնախավերի շահերի ու հետաքրքրությունների պաշտպան». Նիկոլ Փաշինյան 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Гороскоп на понедельник, 24 августа 2026 годаПриятно проснуться, чувствуя себя п…

    Гороскоп на понедельник, 24 августа 2026 года
    Приятно проснуться, чувствуя себя полным сил и энергии! Сегодняшний гороскоп обещает принести прилив неожиданной бодрости. И даже если этого не случится сразу, не огорчайтесь: скорее всего, это значит, что вы еще как следует не проснулись.
    Подождите немного: до вечера необычная энергичность этого дня обязательно проявит себя. В деловом плане сегодня – подходящий день для того, чтобы проявить характер и отстаивать свою точку зрения (не перегибая палку, конечно): окружающие скорее готовы принять излишнюю напористость, но не простят слабость.
    День не очень удачен для переговоров и обсуждений, а в делах вам придется надеяться в первую очередь на себя.
    Подписаться на Анив Армения

  • Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսների ընթացքում«Անկախության հռ…

    Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսների ընթացքում
    «Անկախության հռչակագրին նոր Սահմանադրության մեջ հղում չպետք է լինի: Մի պարզ պատճառով՝ մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության և որոշման մասին, կայացրել ենք այդ որոշումը, և ժողովուրդը այդ որոշումը հաստատել է: Նոր Սահմանադրության մեջ հղում անել Անկախության հռչակագրին կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, կնշանակի վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը, իսկ սա անել չենք կարող»,- հայտարարեց Փաշինյանը:
  • Օգոստոսի 23-ին հրազենային վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող Էդգար Գեւորգյ…

    Օգոստոսի 23-ին հրազենային վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող Էդգար Գեւորգյանը, NEWS.am-ի տեղեկություններով, Վայքի զորամասում ծառայում էր կրտսեր եղբոր հետ։
    NEWS.am-ի տեղեկություններով՝ սպանությունը տեղի է ունեցել դիրքերում, որին նախորդել է վիճաբանություն։
    Էդգարը Երեւանից էր, 22 տարեկան, առողջական խնդիրների պատճառով բանակ էր զորակոչվել նախատեսվածից ուշ։ Նա նախքան զորակոչվելը ատամնատեխնիկի կրթություն էր ստացել։
  • Мы опубликуем текст новой конституции в ближайшие месяцы, и, как я уже сказал, …

    🇦🇲 Мы опубликуем текст новой конституции в ближайшие месяцы, и, как я уже сказал, в новой конституции не должно быть никаких ссылок на Декларацию независимости 1990 г. Мы объявили о решении не продолжать карабахское движение, положить ему конец, народ одобрил это решение.
    Никол Пашинян

  • «Ժնևի երրորդ կոնվենցիայի 118-րդ հոդվածը նախատեսում է բոլոր ռազմագերիների ազատու…

    ⚖️ «Ժնևի երրորդ կոնվենցիայի 118-րդ հոդվածը նախատեսում է բոլոր ռազմագերիների ազատումն ու հայրենադարձումը». իրավապաշտպան
    Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների հարցին, նշել է, որ նրանց վերադարձը խաղաղության գործընթացի կարևոր մարդասիրական և վստահության կառուցման բաղադրիչներից է։
    Նրա խոսքով՝ Բաքվում պահվող անձանց մի մասը քաղաքացիական անձինք են, ուստի նրանց ռազմագերի որակելը միշտ չէ, որ իրավական առումով ճիշտ է։
    🔗 aravot.am | @aravot