«2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության օգտին։ Ընտրությունների այս արդյունքը պատմական է, որովհետև վերաձևակերպում է Հայաստանի Հանրապետության գործառութային նշանակությունը»,- ԱԺ-ում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության գործառութային միակ նշանակությունը միջազգայնորեն ճանաչված 29 հազար 843 քառակուսի կիլոմետր տարածքում իր քաղաքացիների համար խաղաղություն, ազատություն, անվտանգություն և բարեկեցություն ապահովելն է, քաղաքացիների երջանկության համար միջավայր և էկոհամակարգ ստեղծելը, ժողովրդի ինքնությունը պահպանելն ու զարգացնելը։
«Հենց այսպիսի պետության ու տեսլականի օգտին են քվեարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2026 թվականի հունիսի 7-ին, և այս տեսլականն է, որ անվանում ենք Չորրորդ Հանրապետություն»,- նշեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ Չորրորդ Հանրապետության ձևավորումն արդեն փաստ է։
«Կարող ենք արձանագրել, որ Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, այն իրականություն է»,- ասաց նա։
Թողնել պատասխան