Blog

  • #վերլուծական Փաշինյանի հույսն Իրա՞նն էԻրան-ԱՄՆ համաձայնության ֆոնին Նիկոլ Փաշինյ…

    #վերլուծական
    🎯 Փաշինյանի հույսն Իրա՞նն է
    Իրան-ԱՄՆ համաձայնության ֆոնին Նիկոլ Փաշինյանը կրկին խոսում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին, մինչդեռ վերջին ամիսներին պաշտոնական Երևանի ուշադրությունը հիմնականում կենտրոնացած էր TRIPP ծրագրի վրա։
    Վաշինգտոնի և Երևանի միջև TRIPP-ի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը ժամանակային առումով համընկավ ընտրություններից անմիջապես առաջ, իսկ այժմ իրան-ամերիկյան համաձայնության պայմաններում Երևանը կարծես նորից շեշտադրում է իր սեփական տարածաշրջանային նախաձեռնությունը։
    Արդյո՞ք սա նշանակում է, որ իշխանությունները հույս ունեն, թե Իրանի հետ ԱՄՆ-ի պայմանավորվածությունները կարող են փոխել տարածաշրջանային հաշվարկները և նվազեցնել TRIPP նախագծի իրականացման անհրաժեշտությունը։
    📖 Հակոբ Բադալյանի մեկնաբանությունը aravot.am
  • Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փո…

    Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Թեհրանը չի հանդուրժի Վաշինգտոնի կողմից փոխըմբռնման հուշագրի խախտումները, հայտարա…

    Թեհրանը չի հանդուրժի Վաշինգտոնի կողմից փոխըմբռնման հուշագրի խախտումները, հայտարարել է Իրանի գլխավոր բանակցողը
    «Անբարեխղճության, պայմանագրի խախտման և հակառակ կողմից չափազանց պահանջներ լինելու դեպքում մենք առանց տատանվելու ջախջախիչ պատասխան ենք տալու թշնամուն», — սոցցանցում գրել է Ղլիբաֆը:
    Այսօր նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի չեն ունենա Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Բուրգենշտոկ հետաձգվել է՝ «լոգիստիկ» խնդիրների պատճառով։ Իրանական լրատվամիջոցներն էլ իրենց հերթին տեղեկություններ էին տարածել…
  • «Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական թիմում կրկին ծածուկ պայքար է գնում հանրապետ…

    «Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական թիմում կրկին ծածուկ պայքար է գնում հանրապետության նախագահի պաշտոնի համար։

    Տեղեկություններ կան, որ գործող նախագահ Վահագն Խաչատուրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, ոմանց կարծիքով՝ մինչեւ վերջնաժամկետ չի կարողանա պաշտոնավարել, եւ դրանով են պայմանավորված այդ բաղձալի ու դեռ չազատված պաշտոնը զբաղեցնելուն ուղղված հավակնությունները:
    Դա հոյակապ պաշտոն է` ոչինչ չանելու, ճոխ աշխատավարձ ստանալու եւ ամբողջ տարին շրջագայելու սեր ունեցողների համար։ Խաչատուրյանը նախագահի պաշտոնում ընտրվել է 2022 թ․՝ յոթ տարի ժամկետով։
    Նրա տեղին, ըստ լուրերի, հավակնում են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչպես նաեւ՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Անցած անգամ եւս կար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, սակայն թիմը կտրականապես դեմ է եղել նրան:
  • Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է․ վարչապետ…

    🔹Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է․ վարչապետ
  • Иран и США подписали меморандум о взаимопонимании: Press TV представил подробнос…

    Иран и США подписали меморандум о взаимопонимании: Press TV представил подробности
    Главные положения:
    🔺Страны обязуются уважать суверенитет и территориальную целостность друг друга, а также воздержаться от вмешательства во внутренние дела друг друга.
    🔺США и их союзники на Ближнем Востоке должны подготовить программу восстановления Ирана на сумму минимум в $300 миллиардов.
    🔺Вашингтон обязуется снять санкции с Тегерана в течение времени, о котором стороны договорятся в финальном соглашении.
    🔺Иран не будет производить или приобретать ядерное оружие.
    🔺Стороны решат вопрос иранских ядерных материалов под контролем МАГАТЭ.
    🔺Иран обязуется не брать плату с судов за проход через Ормузский пролив в течение 60 дней.
    @rusyerevantoday

  • Հունիսի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբուն…

    Հունիսի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցի թիվ 2/22-ից մինչև 6/10, Արցախի փողոցի թիվ 23-ից մինչև 54, Արցախի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի, թիվ 3, 5, 2-րդ նրբանցքի թիվ 1, Արցախի թաղամասի թիվ 8-ից մինչև 59 հասցեների առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
    Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով:
  • Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026թ. մինչ այժմ դիտված առա…

    Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026թ. մինչ այժմ դիտված առավելագույն ջերմաստիճանները։
    Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +35․․․+37°C-ի։
    Լևոն Ազիզյան
  • Վայոց ձորի Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է:Նիկոլ Փաշինյան…

    🟨 Վայոց ձորի Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է:
    Նիկոլ Փաշինյան

  • ԱԱԾ-ն տվյալ չունի․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը«Ժողո…

    💥ԱԱԾ-ն տվյալ չունի․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը
    ‼️«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2021 թվականին նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը, հղում անելով Համաշխարհային բանկի տվյալներին, աղմկահարույց հայտարարություն էր արել՝ պնդելով, որ 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան փոխանցվել է շուրջ 211 միլիոն ԱՄՆ դոլար։ ԱԱԾ-ն առաջարկել էր անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու նպատակով դիմել ՀՀ Կենտրոնական բանկ։
    🔽ԿԲ-ի պարզաբանմամբ՝ հաշվարկների հիմքում դրված են ոչ թե փաստացի դրամական փոխանցումները, այլ միգրացիոն վիճակագրությունը։

    «Մասնավորապես, ըստ ՀԲ-ի տվյալների, Հայաստանում Ադրբեջանից եկած 87 հազար միգրանտ է առկա, իսկ Ադրբեջանում՝ Հայաստանից գնացած 146 հազար միգրանտ։ Նշենք, որ վերջիններս հանդիսանում են տեղափոխվածներ, այլ ոչ թե փոխանցում ստացող և/կամ իրականացնող ֆիզիկական անձինք»,– հայտնել են ԿԲ-ից։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք