💥 Իրանի անվտանգության Բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, թե Իրանը կտրականապես մերժում է ԱՄՆ հետ բանակցությունը: Լարիջանին այդ հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ամերիկյան «Ուոլ Սթրիթ Ջորնալը» գրել է, որ Իրանը միջնորդների միջոցով բանակցությունը սկսելու առաջարկ է արել Վաշինգտոնին:
Ավելի վաղ, Դոնալդ Թրամպը հայտարարել էր, թե Իրանը դիմել է բանակցությունը վերսկսելու համար: Իհարկե Թրամպի հայտարարությունից էլ առաջ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ Վաշինգտոնն է Իտալիայի միջոցով դիմել Իրանին՝ հարվածները դադարեցնելու համար:
Այս հայտարարությունները իհարկե ստեղծում են որոշակի շփոթ, թե ի վերջո ով է ում դիմել առաջինը, ինչի համար, եւ այլն:
Այդուհանդերձ, կարծում եմ, որ Իրանն ընդունեց առաջին հարվածը՝ ծանր, բավականին ուժգին, մասշտաբային, եւ որոշակի իմաստով նաեւ անբարո հարվածը, բայց ընդունեց եւ դիմացավ: Իհարկե դեռ հարց է, թե ինչ կլինի հետագայում, որովհետեւ կասկած չկա, որ ԱՄՆ ու Իսրայելն ունեն հարվածն ավելացնելու ներուժ: Բայց, իհարկե այնպես չէ, որ Իրանի ներուժը ընդամենը անցնող երկու օրվա ցուցաբերածն էր:
Համենայն դեպս, ինչպես առիթ ունեցա գրելու, Թրամպի հայտարարություններում նկատվում է «դուրս գալու» ուղիների շոշափումը, որքան էլ նա պահպանում է իր խրոխտ ու աշխարհակալ տոնը:🇮🇷🇺🇸