Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին, օգոստոսի 21-ի համեմատ, ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին՝ լեռնային մարզերում ցերեկը հասնելով +32…+33°C, նախալեռնային գոտում՝ +36…+37°C, հովտային գոտում, հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ +38…+40°C։ Օգոստոսի 26-ից սկսած տաք օդային հոսանքներն աստիճանաբար կնահանջեն, և օդի ջերմաստիճանը կսկսի նվազել։ Օգոստոսի 21-24-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 25-26-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ։ https://youtu.be/FUFAu_sunrQ?si=8XFf9mSAB8meebde Օգոստոսի 21-26-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Կիևը հայտնում է՝ ռուսական անօդաչուները վնասել են Մոլդովայի հետ սահմանային անցակետը Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության փոխանցմամբ՝ Տաբակի անցակետով ուղևորների և տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվել է և ուղղորդվում է դեպի այլ սահմանային անցակետեր։ Ծառայությունը հավելել է, որ ստեղծված իրավիճակի մասին տեղեկացվել է նաև մոլդովական կողմը։
«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը կարծում է, որ մերձավորարևելյան մի շարք երկրներ ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված լինելով հակամարտության մեջ՝ փորձում են տարածաշրջանում գտնել նոր ստատուս-քվո, ինչը հիմնված կլինի ուժային նոր բալանսի վրա։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Սերգեյ Մելքոնյանն անդրադարձավ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և այդ համատեքստում մասնավորապես Իսրայելի, Թուրքիայի, Սիրիայի և Լիբանանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Սաթենիկ Թովմասյանը և ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Հարություն Սեդրակյանը հանդիպել են ճանապարհները սպասարկող այն ընկերությունների ղեկավարների հետ, որոնց սպասարկման տիրույթում են ՀՀ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30-ը կայանալիք «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի և սեպտեմբերի 10-13-ը կազմակերպվելիք «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի երթուղիները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Անդրադարձ է եղել ճանապարհների տեխնիկական վիճակին, հեծանվորդների համար ճանապարհային նշանների տեղակայմանը և այլն։ Նշենք, որ սեպտեմբերի 10-13-ն անցկացվելիք միջազգային հեծանվավազքի մասնակիցներն ընդհանուր առմամբ կանցնեն շուրջ 500 կմ ճանապարհ։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչներին հանձնարարվել է նշված երթուղիներով հեծանվորդների համար ապահովել անխոչընդոտ մրցավազք։ Սաթենիկ Թովմասյանը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է նաև ճանապարհների սպասարկման հետ կապված ընթացիկ հարցեր։ Հատկապես առանձնացվել են ընկերությունների մեքենատեխնիկական պարկին և ձմեռային սպասարկման նախապատրաստմանն առնչվող թեմաները։
‼️🇦🇲🇦🇿 РА обратилась в третью, нейтральную страну, с просьбой организовать консульский визит и посетить армянских заключенных в Баку, но для организации такого визита необходимо согласие Азербайджана. Об этом сообщили в МИД Армении, но не уточнив, в какую именно страну они обратились. В министерстве подчеркнули, что представители ведомства продолжают активные переговоры с Международным комитетом Красного Креста о возможности возобновления посещений армян, содержащихся в бакинских тюрьмах.
«МИД РА регулярно проводит встречи с представителями МККК и обсуждает возможность их посещения, но в этом году МККК не получил соответствующего разрешения».
📣📣Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 11 վագոն ցորեն՝ 1108 տոննա ընդհանուր քաշով, և 4 վագոն գարի՝ 273 տոննա ընդհանուր քաշով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
☀️ Օդի ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին օգոստոսի 21-ի հետ համեմատ ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով՝ պայմանավորված Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ: [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]
Погода в Армении: температура воздуха постепенно повысится Погода без осадков ожидается до 24 августа. Температура воздуха 23–24 августа постепенно повысится на 2–4 градуса. Ветер — юго-восточный и восточный, 4–7 м/с, во время гроз ожидается усиление ветра до 17–20 м/с. В Ереване 21 августа прогнозируется погода без осадков. Днем температура воздуха составит от +33 до +35. Погода без осадков ожидается до 25 августа. @rusyerevantoday