Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին, օգոստոսի 21-ի համեմատ, ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին՝ լեռնային մարզերում ցերեկը հասնելով +32…+33°C, նախալեռնային գոտում՝ +36…+37°C, հովտային գոտում, հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ +38…+40°C։ Օգոստոսի 26-ից սկսած տաք օդային հոսանքներն աստիճանաբար կնահանջեն, և օդի ջերմաստիճանը կսկսի նվազել։ Օգոստոսի 21-24-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 25-26-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ։ https://youtu.be/FUFAu_sunrQ?si=8XFf9mSAB8meebde Օգոստոսի 21-26-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Թողնել պատասխան