🗳️ 1964 թ. հունիսի 14-ին Հայիթիում կազմակերպվեց համաժողովրդական հանրաքվե։ Քվեաթերթիկների վրա տպված էր դեկրետը, որը Ֆրանսուա Դյուվալիեին հռչակում էր ցմահ նախագահ։
📄«Համաձա՞յն եք» հարցի անմիջապես կողքին խոշոր տառերով տպված էր «Այո» պատասխանը։ Նա, ով ցանկանում էր «ոչ» ասել, պետք է դա գրեր ձեռքով, իսկ դա նշանակում էր դառնալ հետապնդումների զոհ։
Քվեաթերթիկների վրա արդեն իսկ խոշոր տառերով տպված էր «ԱՅՈ» պատասխանը։
❌ Ըստ որոշ աղբյուրների՝ «ոչ» գրելու տեղ ընդհանրապես չկար, իսկ մարդիկ կարող էին վերցնել անսահմանափակ քանակությամբ քվեաթերթիկներ և պարզապես լցնել արկղերի մեջ։
Արդյունքը.
Հունիսի 22-ին Ազգային ասամբլեան Դյուվալիեին հռչակեց ցմահ նախագահ և օժտեց նրան մի շարք «համեստ» տիտղոսներով.
🔹 «Հեղափոխության անվիճելի առաջնորդ»
🔹 «Ազգային միասնության առաքյալ»
🔹 «Հոգիների մեծ էլեկտրախթանիչ»
🔹 «Աղքատների բարերար»
🔹 «Անվախ և անբասիր ասպետ»
🔹 «առևտրի և արդյունաբերության մեծ բոս»
🔹 «երրորդ աշխարհի առաջնո։
Այս իրադարձություններից հետո ծնվեց «պապադոկիզմ» տերմինը՝ բնութագրելով թերզարգացած երկրներում ֆաշիստական բռնապետությունը։
🎶 Հայիթիի այն ժամանակվա օրհներգի առաջին տողն էր՝ «Պապա Դոկը հավերժ է»։
Մաքուր Պատմություն📖