1964 թ. հունիսի 14-ին Հայիթիում կազմակերպվեց համաժողովրդական հանրաքվե։ Քվեաթերթ…

🗳️ 1964 թ. հունիսի 14-ին Հայիթիում կազմակերպվեց համաժողովրդական հանրաքվե։ Քվեաթերթիկների վրա տպված էր դեկրետը, որը Ֆրանսուա Դյուվալիեին հռչակում էր ցմահ նախագահ։
📄«Համաձա՞յն եք» հարցի անմիջապես կողքին խոշոր տառերով տպված էր «Այո» պատասխանը։ Նա, ով ցանկանում էր «ոչ» ասել, պետք է դա գրեր ձեռքով, իսկ դա նշանակում էր դառնալ հետապնդումների զոհ։
Քվեաթերթիկների վրա արդեն իսկ խոշոր տառերով տպված էր «ԱՅՈ» պատասխանը։
Ըստ որոշ աղբյուրների՝ «ոչ» գրելու տեղ ընդհանրապես չկար, իսկ մարդիկ կարող էին վերցնել անսահմանափակ քանակությամբ քվեաթերթիկներ և պարզապես լցնել արկղերի մեջ։
Արդյունքը.
Հունիսի 22-ին Ազգային ասամբլեան Դյուվալիեին հռչակեց ցմահ նախագահ և օժտեց նրան մի շարք «համեստ» տիտղոսներով.
🔹 «Հեղափոխության անվիճելի առաջնորդ»
🔹 «Ազգային միասնության առաքյալ»
🔹 «Հոգիների մեծ էլեկտրախթանիչ»
🔹 «Աղքատների բարերար»
🔹 «Անվախ և անբասիր ասպետ»
🔹 «առևտրի և արդյունաբերության մեծ բոս»
🔹 «երրորդ աշխարհի առաջնո։
Այս իրադարձություններից հետո ծնվեց «պապադոկիզմ» տերմինը՝ բնութագրելով թերզարգացած երկրներում ֆաշիստական բռնապետությունը։
🎶 Հայիթիի այն ժամանակվա օրհներգի առաջին տողն էր՝ «Պապա Դոկը հավերժ է»։
Մաքուր Պատմություն📖

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով