Արթուր Օսիպյանը ձերբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՆԳՆ
Արաբկիրում քարոզարշավի ընթացքում վարչապետ Փաշինյանի հետ թեժ վիճաբանությունից հետո ձերբակալվել է արցախցի Արթուր Օսիպյանը։
Նա, հիշեցնենք, Հայաստանի վարչապետին մեղադրեց «ղարաբաղյան կլանին միլիարդներով սնելու մեջ»։ Փաշինյանն էլ բորբոքվեց, ասելով՝ «Գնայիր, զոհվեիր, դու խի ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»։
Այս պահին Օսիպյանը գտնվում է Ոստիկանության Արաբկիրի բաժնում։
Օսիպյանի ձերբակալման լուրը և նրա գտնվելու վայրը առաջինը հայտնել էր փաստաբան Ռոման Երիցյանը։
Ըստ նրա՝ Օսիպյանի անձնական ֆեյսբուքյան էջը, որտեղ վերջինս ակտիվ քննադատում է Փաշինյանին, հեռացվել է համացանցից։
«Ծպտուններդ դուրս չգա, վե՛ր ընկեք տեղներդ, թալանչի՛ անասուններ». ևս մի թեժ վիճաբանություն Արաբկիրում https://youtube.com/shorts/rO_4JdbJQlM