❗️ «Անկախ դիտորդ» դաշինքը խիստ մտահոգված է Նուբարաշենի հոգեբուժարանում քաղաքացու ինքնասպանության դեպքով։
📌 «Ըստ լրատվամիջոցներից ստացված տեղեկատվության Ա․Հ․-ն ՀՀ Քննչական կոմիտե է տարվել նախընտրական պաստառ պոկելու համար, որը ՀՀ Քննչական կոմիտեի կողմից որակվել է որպես՝ քարոզչության խոչընդոտում, մինչդեռ նախընտրական պաստառը վնասելը վարչական իրավախախտում է, որի համար նախատեսված առավելագույն պատիժը 100 000 դրամ տուգանքն է։ Ընդ որում այս տուգանքը նախատեսվում է այն դեպքում, երբ քարոզչական պաստառը փակցված է դրա համար առանձնացված տարածքում։
🔸 Առնվազն հրապարակային տեղեկություններից պարզ է դառնում, որ անձի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և ներկայացվող մեղադրանքը եղել է միանգամայն անհիմն և ոչիրավաչափ»,-ասված է հայտարարության մեջ։
Կարդալ ավելին
📌 Մի շարք ՀԿ-ներ հայտարարություն են տարածել «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում քաղաքացի Ա. Հովհաննիսյանի մահվան առնչությամբ։ ❗️ «Նախընտրական քարոզչական պաստառը պոկելը կամ պատռելը ՀՀ օրենսդրությամբ հանդիսանում է վարչական իրավախախտում՝ նախատեսված…
Թողնել պատասխան