Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը (Foreign, Commonwealth and Development Office) մայիսի 11-ին հայտարարել է, որ «Մեծ Բրիտանիան բացահայտում եւ հակազդում է Ռուսաստանի չարամիտ գործունեությանը բոլոր ոլորտներում՝ սկսած ուկրաինացի երեխաների հարկադիր արտաքսման եւ ռազմականացման համակարգված արշավից մինչեւ Հայաստանում կայանալիք ընտրություններին միջամտելու վերջին փորձերը»:
📌 Ըստ բրիտանական գերատեսչության հաղորդագրության՝ իրենք պատժամիջոցներ են կիրառել 85 անձանց եւ կազմակերպությունների նկատմամբ, որոնք ներգրավված են ուկրաինացի երեխաների՝ Ուկրաինայից հարկադիր դուրսբերման, գաղափարական մշակման ու ռազմականացման մեջ, ինչպես նաեւ նրանց նկատմամբ, ովքեր ղեկավարում են Ռուսաստանի տեղեկատվական պատերազմները:
🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ