🇷🇺 Ռուսաստան մատակարարվող հայկական բանջարեղենի ու մրգի մասով ևս խնդիրներ են արձանագրվում
«Ռոսսելխոզնադզորը»՝ (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն) Հայաստանից իրականացվող մատակարարումների հետ կապված խնդիրներ է արձանագրում ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղենի ու մրգի մասով։ Այս մասին «Վեստիի» եթերում հայտարարել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Դանկվերտը նշել է, որ հայկական ձեռնարկությունների ստուգումները կշարունակվեն ևս մեկ շաբաթ։

«Այդ տեսչական ստուգումների արդյունքներով էլ որոշում կկայացնենք»
,- ասել է նա։
📌 Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում Հայաստանից ծաղիկների ներմուծման նկատմամբ։ Գերատեսչությունից հստակեցրել էին, որ չնայած Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երաշխիքներ էր տրամադրել, Եվրասիական տնտեսական միության համար կարանտինային օբյեկտների հայտնաբերումը շարունակվում է։
❗️Երեկ հայտնի դարձավ, որ «Ռոսսելխոզնադզոր»-ի աշխատակիցներն արդեն իսկ Հայաստանում են և սկսել են ստուգումները։ Թե որ ընկերություններում են ստուգումներ իրականացվում, անուններ չեն նշվում։
Թողնել պատասխան