Փաշինյանի ողջ բանակցային տրամաբանությունը մեկ օրինակով։ Ամիսներ շարունակ պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի հարցը փակված է, օրակարգային չէ կառավարության համար, վնասում է խաղաղ գործընթացին ու տարածաշրջանում խաղաղության հեռանկարներին, այս ամենը հնչեցնում էր նաև ԵԽԽՎ-ում ելույթի ընթացքում։ Ավելին, հորդորում էր բոլոր մյուս դերակատարներին այս թեմայով չխոսել, իսկ հիմա հայտարարում է․ «Ես Ադրբեջանին առաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ՝ Ղարաբաղի հայերի և Արևմտյան ադրբեջանցիների մասին թեմաները փակելու ուղղությամբ։ Այդ թեման հանելով, նշանակում է՝ բացառել որևէ կոնֆլիկտային իրավիճակ։ Հայաստանում չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան»։
Հիմա Ադրբեջանը ինչու՞ պետք է ձեզ հետ այս հարցով բանակցի, ճանապարհային քարտեզ կազմի, եթե այս հարցով բոլոր հնարավոր զիջումները արդեն արել եք՝ ինչպես միշտ։
Տիգրան Գրիգորյան
Հիմա Ադրբեջանը ինչու՞ պետք է ձեզ հետ այս հարցով բանակցի, ճանապարհային քարտեզ կազմի, եթե այս հարցով բոլոր հնարավոր զիջումները արդեն արել եք՝ ինչպես միշտ։
Տիգրան Գրիգորյան