Կառավարության միջոցներով մեկնարկել են Գյումրի քաղաքը Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ բնակավայրերին կապող հիմնական ճանապարհի նորոգման աշխատանքները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել էր 2010 թվականին։ Ծրագիրն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլով Ջրառատից մինչև Ախուրյան՝ 12,2 կմ հատվածում, իրականացվում է ճանապարհի վերին շերտի նորոգում։ Քանի որ առկա ենթակառուցվածքները բավարար վիճակում են, այս հատվածում նախատեսվել է վերին շերտի աշխատանք։ Ծրագրի արժեքը 680 մլն դրամ է։ Աշխատանքներն իրականացվում են Ճանապարհային դեպարտամենտի պատվիրատվությամբ։
Երկրորդ փուլով նախատեսվում է Ախուրյանի շուրջ 5 կմ երկարությամբ հիմնական ճանապարհի ավելի խորքային հիմնանորոգումը, որը ներառելու է նաև ճանապարհային ենթակառուցվածքների նորոգում։
Ախուրյանի համայնքապետարանից նշում են՝ թեև ճանապարհը վատ վիճակում չէր, բայց կառավարությունը նպատակահարմար է գտել իրականացնել դրա հիմնանորոգումը՝ ճանապարհային ենթակառուցվածքն ավելի բարեկարգ դարձնելու նպատակով։
Ջրառատում առաջիկայում սուբվենցիոն ծրագրով կմեկնարկեն նաև դեպի դպրոց տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։