Blog

  • Բազմաթիվ օգտատերեր համացանցում տեղեկություններ են տարածում, որ Google-ը փոխել է…

    ⚡️⚡️ Բազմաթիվ օգտատերեր համացանցում տեղեկություններ են տարածում, որ Google-ը փոխել է Տիգրանաշենի անվանումը և ընդգծել որպես ոչ ՀՀ տարածք։
    Մինչ օրս Ադրբեջանը Հայաստանին որևէ փաստաթուղթ կամ իրավական հիմք չի ներկայացրել, որ Հայաստանի տարածքում գտնվող Տիգրանաշենը անկլավ է, ՀՀ տարածքի մաս չէ և մեզ չի պատկանում։ Չկա որևէ իրավական հիմք, չկա որևէ նյութ։ Այն, ինչ ասում եմ, եղել է նաև ՀՀ պաշտոնական դիրքորոշումը՝ ՀՀ տարածքում ադրբեջանական անկլավներ չկան։ Տարածվող տեղեկությունները, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարի և վարչապետի վերջին հայտարարությունները վկայում են սպասվող արհավիրքի մասին։
    Էդմոն Մարուքյան
    @armgeopolitic

  • Այս տարի Հայաստանում 12-րդ դասարանն ավարտում է ավելի քան 22 հազար երեխա, իսկ 9-…

    🎒 Այս տարի Հայաստանում 12-րդ դասարանն ավարտում է ավելի քան 22 հազար երեխա, իսկ 9-րդ դասարանը՝ ավելի քան 39 հազար երեխա։ 
    📣 Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ վաղը՝ մայիսի 22-ին, Հայաստանի հանրակրթական դպրոցներում հնչելու է «Վերջին զանգը»:
    🗣 «Հուսով եմ, որ օրն իսկապես կանցնի տոնական, դրական տրամադրություններով և առանց որևէ միջադեպի»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ վաղն ակտիվ համագործակցելու են ՆԳՆ-ի հետ։ |arm.sputniknews.ru|

  • Минобороны Армении сообщается, что «в рамках организационных работ по проведению…

    Минобороны Армении сообщается, что «в рамках организационных работ по проведению военного парада 28 мая, 21 мая (сегодня-ред) около 14:00 в Лусакерте будет произведен 1 выстрел из пушки, а в Ереване (6-й массив Нор Норка — Военная академия имени Вазгена Саргсяна МО, стадион «Раздан») 22 мая (завтра-ред) в 10:00 — 2 выстрела.
    Просим население принять к сведению».
    Armenian Military Portal

  • ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2025-2029 թվականների տ…

    ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրում՝ բարձրացնելով տոհմային կենդանիների ձեռքբերման պետական աջակցության չափը և ընդլայնելով ծրագրի շրջանակները։
    Համապատասխան նախագիծը ՀՀ կառավարության նիստում ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
    Նախարարի խոսքով՝ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին տարիներին հանրապետությունում տավարի գլխաքանակի և կաթի արտադրության ծավալների հետ կապված խնդիրներով։

    «Եթե գործող ծրագրով մինչև 40 տոկոս փոխհատուցում էինք տրամադրում 25 և ավելի գլուխ տոհմային կենդանի ձեռք բերելու դեպքում, իսկ մինչև 25 գլխի դեպքում՝ 30 տոկոս, ապա այժմ առաջարկում ենք փոխհատուցման չափը հասցնել 50 տոկոսի՝ անկախ գլխաքանակից»,-ասել է Պապոյանը։

    Նրա խոսքով՝ ծրագրով նախատեսվում է նաև ավելացնել այն կենդանիների առավելագույն քանակը, որոնց համար կտրամադրվի փոխհատուցում։ Եթե նախկինում աջակցությունը վերաբերում էր առավելագույնը 300 տոհմային կենդանու, ապա այժմ սահմանաչափն առաջարկվում է հասցնել 1000 գլխի։

    «Խոշոր տնտեսությունները, որոնք պատրաստ են մեծ ներդրումներ կատարել և մինչև 1000 գլխաքանակ ներմուծել Հայաստան կամ ձեռք բերել արդեն Հայաստանում բուծված կենդանիներ, նույնպես կկարողանան օգտվել ծրագրից»,-նշել է նախարարը։

    Փոփոխությամբ նախատեսվում է նաև մեկ տոհմային կենդանու հաշվարկային առավելագույն արժեքը 1 միլիոն դրամից բարձրացնել մինչև 1,1 միլիոն դրամ՝ հաշվի առնելով կենդանիների և տրանսպորտային ծախսերի թանկացումը։
    Վերանայվել է նաև ծրագրի վարկային բաղադրիչը։ Եթե նախկինում կառավարությունը սուբսիդավորում էր վարկերի տոկոսադրույքը՝ այն դարձնելով 2-3 տոկոս, ապա այժմ առաջարկվում է ամբողջությամբ փոխհատուցել տոկոսադրույքը՝ ֆերմերների համար ապահովելով 0 տոկոսանոց վարկեր։ Ընդ որում՝ վարկի տոկոսադրույքը չի կարող գերազանցել 14 տոկոսը։
    Բացի այդ, արտոնյալ ժամկետը 12 ամսից կերկարաձգվի մինչև 18 ամիս, ինչի արդյունքում մայր գումարի մարումները կսկսվեն միայն 18-րդ ամսից հետո։
    Պապոյանի խոսքով՝ նախորդ ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 2600 գլուխ բարձրարժեք տոհմային կենդանի, որոնցից արդեն ստացվել է 12 200 գլուխ սերունդ։

  • Փաշինյան. «Հայաստանի հարցը մնացել էր լուծելու»Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարե…

    📖Փաշինյան. «Հայաստանի հարցը մնացել էր լուծելու»
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է,
    որ Հայաստանի պատմության գլխավոր խնդիրը
    պետություն ստանալն ու հետո կորցնելն է եղել՝
    աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով։
    Նրա խոսքով՝
    2018-ից սկսած հիմնական նպատակը եղել է
    «Հայաստանը պատմական ցիկլից դուրս բերելը»,
    որպեսզի պետության գոյությունը կախված չլինի արտաքին որոշումներից։
    Փաշինյանը նաև ասել է, որ
    «Ղարաբաղի հարցը վաղուց լուծված էր,
    մնացել էր Հայաստանի հարցը»։
    aravot.am | @aravot
  • В Ереване впервые состоялось заседание армяно-турецкой комиссии по совместному …

    В Ереване впервые состоялось заседание армяно-турецкой комиссии по совместному использованию водных ресурсов
    Заседание армяно-турецких постоянных комитетов по управлению трансграничными водными ресурсами по проектам «Эксплуатация Сардарапатского регулятора» и «Эксплуатация Ахурянского водохранилища» впервые состоялось на пограничном пункте между РА и Турцией, а затем в административном здании ЗАО «Джарар». Об этом сообщили в Водном комитете.
    В ходе встречи директор ЗАО «Джарар» Тигран Варданян отметил, что подписанные документы составлены на взаимовыгодных условиях.
    Отмечается также, что в ходе заседания достигнут ряд важных договоренностей.
    @alphanewsam
    Подписка на Alpha News
    ВКДзенСайтTikTokFacebookInstagramYouTubeX/twitter

  • «Երևան Սիթի»-ում վիճաբանություն է եղել հացթուխների միջև․ կա վիրավոր ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻ…

    «Երևան Սիթի»-ում վիճաբանություն է եղել հացթուխների միջև․ կա վիրավոր
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • «Երևան Սիթի» սուպերմարկետում տեղի է ունեցել վիճաբանություն հացթուխների միջև․ կա …

    «Երևան Սիթի» սուպերմարկետում տեղի է ունեցել վիճաբանություն հացթուխների միջև․ կա վիրավոր.shamshyan.com
  • ■ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության և համապատասխան հանրաքվեի անցկացման, վաղաժ…

    ■ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության և համապատասխան հանրաքվեի անցկացման, վաղաժամ է խոսել լիարժեք խաղաղ կարգավորման մասին։ Մեզ համար գլխավորն այն է, թե ինչ տեղի կունենա հանրաքվեի ընթացքում, եթե այն ընդհանրապես հայտարարվի:
    ■ Երևանը փորձում է զուտ տարածքային ամբողջության փոխադարձ ճանաչման փաստը ներկայացնել որպես իր համար շահավետ սահմանների վերջնական ամրագրում, թեև սահմանագծման և սահմանազատման գործընթացը դեռևս ավարտված չէ։
    Դե ման է գալիս Փաշինյանն այդ կրծքանշանը կրծքին… Նրանք ցանկանում են ստանալ այդ «կրծքանշանը»՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, և դա ներկայացնել որպես բոլոր պահանջների վերջնական ճանաչում: Մինչդեռ խորհրդային ժամանակաշրջանում միութենական հանրապետությունների միջև վարչական սահմանները բազմիցս փոխվել են, ուստի հատկապես ո՞ր ժամանակաշրջանի սահմանները պետք է հիմք դառնան ապագա կարգավորման համար, մնում է սկզբունքային հարց:
    Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարով

  • ՌԴ-ն միջուկային ուժերի զորավարժությունների շրջանակում ռազմավարական նշանակության …

    🔹ՌԴ-ն միջուկային ուժերի զորավարժությունների շրջանակում ռազմավարական նշանակության հրթիռային համալիրները տեղակայել է դաշտային դիրքերում՝ զորավարժությունների համար
    📌ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Բելառուս միջուկային զինամթերքի տեղափոխման մասին, զորավարժությունների շրջանակում մշակվում է միջուկային զենքի համատեղ կիրառումը։