Կա՛մ ծառայիր, կա՛մ վճարիր․ ինչ դժվարություններ է ստեղծում «Զինծառայության մասին» օրենքը հայրենադարձների համար2026թ. փետրվարի 11-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կացության մասին» օրենքում կատարված փոփոխությունները։ Ըստ այդմ՝ 27-37 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ ընտրելով ծառայության տեւողությունը եւ դրա համար վճարելու տարբերակը։ 15 մլն դրամ վճարելու դեպքում նրանք առհասարակ ազատվում են ծառայությունից։
📌 Մինչեւ օրենքի վերջին փոփոխությունը Հայաստանի օրենսդրությամբ պարտադիր զինվորական ծառայությունից
միանվագ վճարի դիմաց ազատման մեխանիզմ գոյություն չուներ։ Օրենքը թույլ էր տալիս 27 տարին լրացած և ծառայությունից խուսափած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից՝ վճարելով տուգանք։ Այն հաշվարկվում էր հետեւյալ կերպ՝ 100 000 դրամ բաց թողած յուրաքանչյուր զորակոչի համար։
🗣 Իրավաբան Նորայր Նորիկյանի գնահատմամբ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կացության մասին» օրենքում կատարված վերջին փոփոխություններով
փորձ է արվում լուծել զինծառայությունից խուսափողների խնդիրը, սակայն կարող են նաև նոր ռիսկեր ծագել, հատկապես՝ հայրենադարձության տեսանկյունից։🔗 Ավելին՝
ԱՅՍՏԵՂ
Կա՛մ ծառայիր, կա՛մ վճարիր․ ինչ դժվարություններ է ստեղծում «Զինծառայության մասին» օրենքը հայրենադարձների համար
Արդյոք սահմանված գումարները համադրելի են զինվորական ծառայության իրական արժեքի հետ։ «Պետությունը պետք է հաշվարկի, թե մեկ զինծառայողի…