Դավիթ Մինասյանը տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց․ Sputnik Արմենիային հայտնել է …

🏥 Դավիթ Մինասյանը տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց․ Sputnik Արմենիային հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը
🗣 «Դավիթը, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է։ Երեխային ծանր վիճակում շտապօգնությունով տեղափոխել են Էջմիածնի բժշկական կենտրոն, հիմա փաստաբաններով գնում ենք այնտեղ։ Այս երեխայի համար գիտակցության ամեն կորուստը մահ կարող է արժենալ։ Նա ունի չբացահայտված ալերգիա, նույնիսկ վալերիանկայից կարող է մահանալ։ Մենք հիմա նույնիսկ չգիտենք` այդ մասին վկայող թղթերը նրանց մոտ է»,– ասել է փաստաբանը։ |arm.sputniknews.ru|
18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով