❗️🏥2026 թվականի հուլիսի 26-ին և լույս 27-ի գիշերը ՀՀ Տավուշի և Լոռու մարզերի բժշկական կենտրոն է դիմել 22 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։
🦠 «Հիվանդների մոտ դիտվել են սուր աղիքային վարակին բնորոշ ախտանիշներ՝ հիմնականում լուծ և փսխում՝ առանց բարձր ջերմության։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, հիվանդների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
📌 Մի քանի բուժառուի մոտ կա ստաֆիլակոկի հաստատում»,- նշված է հաղորդագրությունում։
❗️ Սննդային թունավորման դեպք է արձանագրվել «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում, 21 քաղաքացի հոսպիտալացվել է, հայտնում է ՍԱՏՄ-ն։ 📣 «Լոռու մարզի Ճոճկան համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Մերուժան Ասլանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում հուլիսի 26-ին…