Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին…

🇮🇷🇦🇿 Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ։ Իրանի նախագահը նշել է՝ աջակցում են բոլոր այն նախագծերին, որոնք էլ ավելի կզարգացնեն իսլամական երկրների հարաբերությունները։
🤝 Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պեզեշքիանը ընդգծել է՝ Իրանի կարծիքով չպետք է անտեսել որևէ երկրի ինքնիշխանություն՝ հավելելով, որ օտարերկրացիների ներկայությունը ձեռնտու չէ այս տարածաշրջանի երկրներին․ «Համատեղ աշխատելով՝ տարածաշրջանի պետությունները կարող են լուծել իրենց հարցերը»։ Նա ողջունել է նաև Ադրբեջանի հետ երկաթուղային և մայրուղային երթուղիների ստեղծումը։
📌 Մուստաֆաևն իր հերթին ասել է, որ Բաքուն պատրաստ է ընդլայնել հարաբերություններն Իրանի հետ։ |tert.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *