Երևանի 5 պոլիկլինիկաներում այօրվանից բաց դռների շաբաթ է մեկնարկել տարեցների համար․ Երկարակեցության օրվան (oգոստոսի 29) ընդառաջ «Ուրիշ նորությունների» հյուրն է թերապևտ, սրտաբան, գերիատր (ծերունաբույժ), Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի ընտանեկան բժշկության ամբիոնի ասիստենտ Լամարա Մանուկյանն է։
Նա պարզաբանել է՝ ո՛ր տարիքում է մարդը համարվում ծեր, իսկ երբ՝ երկարակյաց, ընդ որում անձնագրային, կենսաբանական և հոգեբանական տարիքները կարող են չհամընկնել։
«Մարդը պետք է ապրի երկար ու առանց հիվանդությունների՝ ժամանակին սկսելով կանխարգելիչ միջոցառումները»,- համոզված է մասնագետը․ նա նշում է՝ Հայաստանում միջին ապրելիության տարիքը ավելանում է։
Կարևորելով ուժային և մտավոր վարժությունները՝ Լամարա Մանուկյանը նաև պրակտիկ վարժանքներ է ցուցադրել։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️ @RadioSputnikArm | LIVE 106.0FM

Leave a Reply