Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Քննչական կոմիտեի կազմավորման 10-րդ տա…

📌 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Քննչական կոմիտեի կազմավորման 10-րդ տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը․
🗣 «Այս տարիների ընթացքում շատ աշխատանք է կատարվել Քննչական կոմիտեի կարողությունները մեծացնելու համար և այդ առումով կառավարությունը մեծ ներդրում է ունեցել։
🔸 Անձամբ իմ և կառավարության տեսակետից դա ներդրում է ՀՀ արդարություն հաստատելու համար։ Հերթական անգամ շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար՝ Քննչական կոմիտեի տասներորդ տարեդարձն ինչ-որ առումով ուզում եմ համարել զրոյական կետ ոչ թե այն առումով, որ կատարված աշխատանքը զրոյացվում կամ դեն է նետվում, այլ զրոյական կետ այն առումով, որ ամեն զրոյական կետից ամեն հաջորդող կետում ՀՀ քաղաքացիների զգացողությունը, համոզմունքը պետք է ավելի ու ավելի խորանա երկրում արդարության և արդարադատության, օրենքի և օրինականության առկայության մասին»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *