Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը պատասխանել է Արթուր Չախոյանին․…

📌 Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը պատասխանել է Արթուր Չախոյանին․
🗣 «Բլոգերն իր խոսքում նշում է, որ համայնքային հողերը, այգիների տարածքները չպետք է վաճառվեն։ Նոր գլխավոր հատակագիծը թույլ է տալիս կանաչ գոտիները, այգիների տարածքները օտարել։
🔸 Նոր գլխավոր հատակագծում Երևան քաղաքի այգիները, զբոսայգիները և պուրակները հին ձևակերպումից դուրս են եկել և ձևակերպվել են որպես ընդհանուր օգտագործման հողեր, մասնավորապես՝ զբոսայգիներ և պուրակներ, ինչը միանշանակ համապաասխանում է Հողային օրենսգրքի ձևակերպումներին։ Ըստ այդմ՝ կարելի է ենթադրել, որ առկա ձևակերպման պարագայում համայնքային այգու տարածքում առկա հողը չի կարող մասնավորեցվել կամ օտարվել»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *