«Էդ քյոռփեքին եմ կարացալ փրկեմ, որովհետեւ այլ տարբերակ չի եղել»․ մեղադրյալ փոխգն…

«Էդ քյոռփեքին եմ կարացալ փրկեմ, որովհետեւ այլ տարբերակ չի եղել»․ մեղադրյալ փոխգնդապետը՝ նահանջի մասին
🗣 «Պայթում եմ ես, իրանք պահը բռնցրալ են․․․։ Իմ ձագերին փրկելու համար էսօր ես տառապում եմ, բայց իրանց զոհվելու համար՝ իմ ազգիս հերոս զավակների, պատասխանատու չեմ»,- սրանք 44-օրյա պատերազմի ժամանակ դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին իրենց աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ մեղադրվող նախկին հրամանատար Հովիկ Գաբրիելյանի խոսքերն են դատարանում։
⚖️ ՊՆ 1-ին բանակային կորպուսի N զորամասի հրամանատար Համլետ Լեւոնյանի հարցաքննությունից հետո Գաբրիելյանը դատարանում հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով․ «Էդ քյոռփեքին եմ կարացալ փրկեմ, որովհետեւ այլ տարբերակ չի եղել, ես ձեզ երդվում եմ․․․։ 17 տանկ, 20 հատ ԲՄՊ չի կարացել, 10 րոպե ա բոյ տվալ, էսօր ինքը (նկատի ունի վկա Լեւոնյանին,-հեղ․) հի՞նչ ասի, մի բառ ծուռ ասի՝ կդատեն էսքան զոհերի համար․․․։ Ինչ կա չկա՝ Գաբրիելյանի վրա, ֆսյո․․․»։

«Էդ քյոռփեքին եմ կարացալ փրկեմ, որովհետեւ այլ տարբերակ չի եղել»․ մեղադրյալ փոխգնդապետը՝ նահանջի մասին

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *