«Անասնաբուծությունը Հայաստանում չի զարգանում, որովհետև դրսից ներկրում են սորտեր …

«Անասնաբուծությունը Հայաստանում չի զարգանում, որովհետև դրսից ներկրում են սորտեր և չեն կլիմայավարժեցնում»:
Կառավարությունը երեկ հաստատել է Հայաստանում անասնաբուծության խթանման ծրագրերը. Sputnik Արմենիայի հետ զրույցում այն մեկնաբանում է ֆերմեր Հարություն Մնացականյանը։
📎«Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028թթ․ ծրագրի» նպատակն է տնտեսավարողների կողմից ձեռք բերվող 10 հազար գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանիների համար պետական միջոցներից հատկացնել ձեռք բերված կենդանիների արժեքի 50%-ի չափով փոխհատուցում։ Ըստ պատկան մարմինների` կներկրվեն 10 հազար գլուխ ոչխարի և այծի համաշխարհային լավագույն ցեղերի տոհմային կենդանիներ, որոնք կօգտագործվեն տեղական ցեղերի տոհմային և մթերատու հատկանիշները բարելավելու նպատակով: Կառավարությունում համոզված են՝ տեղական ցեղերի ոչխարների պտղատվությունը կբարձրանա 20%-ով։
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *