❗️Հայաստանի կողմից հարավկորեական տանկերի գնման լուրի սկզբնաղբյուրը ադրբեջանական է։ «Արմենպրես» պետական գործակալությունը հոկտեմբերի 7-ին գրել է, թե Հայաստանը դիտարկում է հարավկորեական K2 «Սև Հովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը։ Ո՛չ հայկական, ո՛չ հարավկորեական կողմից որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել զինտեխնիկայի ձեռքբերման շուրջ բանակցությունների վերաբերյալ:
🔸 Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 8-10-ը պաշտոնական այցով Հարավային Կորեայում էր: Այցից օրեր անց Ադրբեջանի ՊՆ ոչ պաշտոնական խոսափողը համարվող Caliber.az-ն իր «վստահելի աղբյուրների» վկայակոչմամբ հայտնել էր, թե հայկական կողմը պայմանավորվածություն է ձեռք բերել հարավկորեական զինատեսակների ձեռքբերման վերաբերյալ։ Հոկտեմբերի 4-ին, հարավկորեական Biz.chosun.com լրատվամիջոցը նույնպես գրել էր հայկական կողմի և հարավկորեական իշխանությունների միջև տանկերի ձեռքբերման շուրջ բանակցությունների մասին՝ հղում անելով Caliber.az-ին:
🔗 Կարդալ ավելին|civilnet.am|

Leave a Reply