Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով: «…

🇦🇲🇷🇺 Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով:
🗣 «Կարծում ենք, որ այս փուլում առանձնահատուկ շեշտվում է ՀՀ և ՌԴ միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական գործունեության անհրաժեշտությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
🔸 Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև փոխշահավետ փոխգործակցության համատեղ ակտիվացում, ինչպես նաև փոխըմբռնման, վստահության և մեր պետությունների շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում։
🔸 Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, հաջողություններ և ամենայն բարիք», – նշված է ուղերձում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *