Առնվազն ութ հարված է հասցվել Բեյրութի հարավային արվարձաններին, այդ թվում օդանավ…

🇱🇧🇮🇱 Առնվազն ութ հարված է հասցվել Բեյրութի հարավային արվարձաններին, այդ թվում օդանավակայանին, հայտնում է Reuters-ը։ Իսրայելը առաջին անգամ հարվածներ է հասցրել հյուսիսային Տրիպոլի քաղաքին, ասել է Լիբանանի անվտանգության պաշտոնյան։
📌 Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հոկտեմների 5-ին հայտարարել է, որ Իսրայելը հարավային Լիբանանում իր ցամաքային գործողությունների ընթացքում սպանել է «Հըզբոլլահի» 440 գրոհայինի և ոչնչացրել խմբավորման 2000 թիրախ։ «Հըզբոլլահը» չի հրապարակել զոհերի թիվը:
🔸 Իսրայելի հարձակումը սպանել է նաև հարյուրավոր հասարակ լիբանանցիների, ասում են լիբանանցի պաշտոնյաները, և 1,2 միլիոն մարդ ստիպված լքել են իրենց տները: Իսրայելի իշխանությունները շաբաթ օրը հայտնել են, որ մինչ այժմ ինը իսրայելցի զինվոր է սպանվել հարավային Լիբանանում։
📷 Լուսանկարում՝ Բեյրութի հարավային արվարձաններն են Իսրայելի հարձակումից հետո / Amr Abdallah Dalsh / Reuters

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *