Մեկնարկեց տարվա ամենասպասված տեխնոլագիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգ…

❗️Մեկնարկեց տարվա ամենասպասված տեխնոլագիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը, որի շրջանակներում անց է կացվում նաև ԴիջիԹեք էքսպոն Մերիդիան կենտրոնում, որը բաց կլինի մինչ և հոկտեմբերի-6-ը։
📌 Հոկտեմբերի 5-ին, 6-ին և 7-ին, երեք օր, Մարզահամերգային համալիրում անց են կացվելու Արհեստական բանականության և դրա կիրառության վերաբերյալ պանելային քննարկումներ ու ելույթներ միջազգային հեղինակավոր մասնագետների:
👨‍🔬WCIT2024/DigiTec-ը Հայաստանում հյուրընկալում է ավելի քան 2,000 միջազգային պատվիրակների և խոսնակների աշխարհի տարբեր երկրներից՝ Արվիդ Բելլ (Arvid Bell), Էշթեր Վուժիցկի (Eshter Wojcicki), Տակ Լո (Tak Lo), Ռոդրիգո Մեսսի (Rodrigo Messi), Իբրահիմ Գեդեոն (Ibrahim Gedeon), ուրիշներ։
🔸Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև WITSA World Cup (WWC) ստարտափների մրցույթը շուրջ 20 երկրներից ընտրված ստարտափների շրջանում, կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ: Մրցույթում Հայաստանը կներկայացնեն Text’nPayMe և AllClean ստարտափները։ Հոկտեմբերի 7-ին կհայտարարվի նաև WITSA World Cup-ի հաղթող ստարտափի անունը։

Մեկնարկեց WCIT2024/DigiTec-ը՝ ԴիջիԹեք Էքսպո, կոնգրես համաշխարհային խոսնակներով և թեմատիկ նամականիշով գեղաթերթիկ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *