❗️Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները խոշտանգման և արագ դատաքննության իրավունքից զրկելու հայց են ներկայացրել Բաքվի դատարան, «Ռոյթերս»-ին հայտնել են նրա փաստաբանները։
🗣 Վարդանյանի փաստաբանները փոխանցել են, որ հայցերից մեկը վերաբերում է ապրիլին հացադուլի ժամանակ Վարդանյանի խոշտանգմանը։ Նշվում է, որ Վարդանյանը այդ ժամանակ պատժախուց է տեղափոխվել, նրան ստիպել են կանգնած մնալ, արգելել են լողանալ և երկու օր ջուր չեն տվել։ Մյուս հայցով էլ փաստաբանները նշում են, որ Վարդանյանի արագ դատաքննության իրավունքն է խախտվել, երբ անցած տարի երկարաձգվել է նրա կալանքը։ Եվս մեկ հայց էլ ներկայացվել է «Բաքվի աշխատավոր» ռուսալեզու պարբերականի դեմ՝ զրպարտության համար։ |azatutyun.am|

Leave a Reply