Ռուսաստանը պաշտոնական մակարդակում պարբերաբար Բաքվին ու Երևանին կոչ է անում զերծ…

🇷🇺🇦🇲🇦🇿 Ռուսաստանը պաշտոնական մակարդակում պարբերաբար Բաքվին ու Երևանին կոչ է անում զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը կարող է ընկալվել որպես անհարգալից վերաբերմունք միմյանց տարածքային ամբողջականության հանդեպ կամ վիճահարույց խնդիրների կարգավորման հարցում ուժային սցենարի սպառնալիք։ Այս մասին հոկտեմբերի 2-ին կայացած ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
🗣 «Փախստականների և ժամանակավոր ապաստան գտածների թեման արդիական է երկու կողմերի համար։ Եվ, այդ ամենը հաշվի առնելով, օգտակար ենք համարում, որպեսզի Բաքուն և Երևանը ակտիվացնեն երկխոսությունը հումանիտար հարցերի ողջ փաթեթի վերաբերյալ, այդ թվում՝ պատմամշակութային կոթողների պահպանման՝ կրոնական ժառանգության, մարդկանց՝ իրենց նախնիների գերեզմաններ անվտանգ և ազատ այցելությունների ապահովման, պատերազմական գործողությունների ընթացքում անհետ կորածների որոնման»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ |armenpress.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *