Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Այս…

❗️ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
🔸 «Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրի իմ հրաժարականի դիմումը: Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ ՔՊ խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ:
🔸 Մեծապես շնորհակալ եմ և միշտ ջերմությամբ կհիշեմ ինձ բարությամբ ընդունած և աջակցած բոլոր մյուս պատգամավորներին, ընկեր դարձած կառավարության բոլոր գործընկերներին և, իհարկե, ինձ մեծագույն հնարավորություն տված վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- գրել է Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *