Թուրք երկրպագուները Ֆրանսիայում հարձակվել են «Homenetmen Valence»-ի հայ ֆուտբոլ…

🇦🇲🇹🇷⚽️ Թուրք երկրպագուները Ֆրանսիայում հարձակվել են «Homenetmen Valence»-ի հայ ֆուտբոլիստների վրա: Այս մասին գրում է ֆրանսիական Nouvelles Armenie պարբերականը:
📍 Սեպտեմբերի 29-ին հայ համայնքի ներկայացուցիչներից բաղկացած «Homenetmen Valence» -ն հերթական հանդիպումն է անցկացրել տեղի թուրքական համայնքը ներկայացնող «FC Turquoise»-ի հետ: Առաջին խաղակեսից հետո, երբ «Homenetmen Valence»-ն հաղթում էր 2:0 հաշվով, թուրք երկրպագուները ներխուժել են խաղադաշտ՝ հարձակվելով հայ ֆուտբոլիստների վրա:
🏥 Այս պահին հայ ֆուտբոլիստներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: |armenpress.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով