The Insider լրատվական գործակալությունը հայտնում է, որ իրեն հասանելի են դարձել հ…

🇷🇺 The Insider լրատվական գործակալությունը հայտնում է, որ իրեն հասանելի են դարձել հարյուրավոր պաշտոնական փաստաթղթեր, որոնց բովանդակությունը ցույց է տալիս, որ ռուսական իշխանությունները հետևողականորեն հեռացրել են այն ախտանիշների ցանկը, որոնք ուներ Նավալնին և որոնք հաստատում էին, որ նա թունավորվել է։
📑 Լրատվամիջոցի տրամադրության տակ գտնվող ֆայլերի հավաքածուն պարունակում է փաստաթղթի երկու տարբերակ, որը ստորագրել է ռուս քննիչ Ալեքսանդր Վարապաևը։ Որոշման նախնական տարբերակը նկարագրում է Նավալնիի ախտանիշները․ որովայնի շրջանում սուր ցավ, փսխում, ցնցումներ և գիտակցության կորուստ։
🔍 The Insider-ը ձեռք է բերել ևս մեկ փաստաթուղթ Նավալնիի մահվան վայրից՝ «առգրավված առարկաների» ցանկը, որում ներառված են եղել «փսխման նմուշները» և այն, որ դրանք ներկայացվել են փորձաքննության։ Սակայն ո՛չ փորձաքննության փաստը, ո՛չ էլ Նավալնիի փսխումը երբևէ պաշտոնապես չի հաղորդվել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *