«Մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել։ Այ…

❗️«Մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել։ Այդ հնարավորությունը (չգիտակցված) սկսեցինք կորցնել Անկախության ձեռքբերումից գրեթե անմիջապես հետո, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո կորցրինք՝ թվում է անդառնալիորեն», – այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը, կից Եռաբլուր իր այցելությունից տեսանյութ հրապարակելով.
🗣 «Միայն 44-օրյա պատերազմին հաջորդած տարիներին մենք խորությամբ եւ ամբողջությամբ բացահայտեցինք, թե ինչ է տեղի ունեցել մեր շուրջ՝ անկախության առաջին օրերից ի վեր։ Բացահայտվածն, ընդ որում, դեռ պետք է մարսենք, դեռ պետք է հասկանանք, դեռ պետք է կարողանանք ճիշտ հետեւություններ անել, որը հեշտ չէ. ցավը շատ մեծ է, էմոցիաները շատ բուռն, եւ այսպիսով՝ սառը դատողության եւ վերլուծության համար տարածքը շատ փոքր», – նշված է գրառման մեջ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *