Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովը ռեժիսոր Սարին Հայրապետյանի՝ Արցախի և արց…

🎞 Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովը ռեժիսոր Սարին Հայրապետյանի՝ Արցախի և արցախցիների մասին պատմող «Իմ քաղցր երկիրը» վավերագրական ֆիլմն ընտրել է՝ այն ներկայացնելու «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում: Այս մասին հայտնում հոլիվուդյան Deadline պարբերականը։
📌 «Ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, որը երազում է ատամնաբույժ դառնալ Արցախում գտնվող իր գյուղում։ Երբ պատերազմը կրկին բռնկվում է, Վրեժն ընտանիքի հետ փախչում է, իսկ պատերազմի ավարտից հետո կրկին վերադառնում՝ բայց արդեն ավերված հայրենիք։ Վրեժին բաժին է հասնում նոր փորձություններ, նա ստիպված է լինում պատրաստվել նոր ռազմական գործողությունների, պայքարել ծանր տրավմաների դեմ», – գրում է պարբերականը: |azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *