«Հարակից շենքի փոսորակում իրականացնող շինարարական աշխատանքները չեն կարող Հակոբ …

🎒 «Հարակից շենքի փոսորակում իրականացնող շինարարական աշխատանքները չեն կարող Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցի շենքի կրող կոնստրուկտիվ տարրերում նոր ճաքեր առաջացնել»։
🗣 Այս մասին հայտնում են քաղաքապետարանից՝ հրապարակելով մասնագիտացված ընկերությունների, ՀՀ ՆԳՆ կողմից իրականացված ինժեներաերկրաբանական և սեյսմակայունության ուսումնասիրությունները։
📌 Հիշեցնենք, որ դպրոցում սեպտեմբերի 6-ին ցնցումներ էին արձանագրվել, ինչից հետո դասապրոցեսը ընդհատվել էր, և դասերն իրականացվում էին հեռավար։ Դպրոցը ցնցումների պատճառը պարզելու խնդրով դիմել էր Երևանի քաղաքապետարան և ՆԳՆ։ Դպրոցի տնօրենը ցնցումների պատճառ համարել էր հարակից իրականացվող շինարարությունը։
📌 Քաղաքապետարանից նշել են, որ դպրոցի բնականոն աշխատանքը սեպտեմբերի 27-ից կվերականգնվի։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *