Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Լամին հայտնվել է քաղաքական սկանդալի կենտրոնում, …

🇦🇲🇬🇧 Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Լամին հայտնվել է քաղաքական սկանդալի կենտրոնում, որը կապված է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջինիս գրառման հետ։ Քննադատության հիմնական պատճառն իր հոդվածն է, որտեղ Լամին գրել է, որ նախորդ տարի Ադրբեջանին «հաջողվել է ազատագրել 90-ականների սկզբին իր կորցրած տարածքները»։
🔸 Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը պարզաբանում է պահանջել, թե արդյոք փոխվել է պաշտոնական Լոնդոնի դիրքորոշումը՝ նախարարի կողմից արծարծված թեմայի վերաբերյալ: Դեսպանությունը պաշտոնական որևէ հայտարարություն չի արել այս մասով։
🔸 Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը պաշտոնապես պատասխանել է The Daily Telegraph-ի այն հարցին, թե արդյոք Լամիի խոսքերը վկայում են, որ Լոնդոնի պաշտոնական դիրքորոշման մեջ փոփոխություն կա։ «Միացյալ Թագավորությունն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Մենք երկու կողմերին կառուցողական երկխոսության կոչ ենք անում և կշարունակենք աջակցել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու նրանց ձգտմանը»,- ասել են ԱԳՆ-ից։|hetq.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *