Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կողմ է ԱԺ-ում կայուն մեծամասնության սկզբ…

📃 Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կողմ է ԱԺ-ում կայուն մեծամասնության սկզբունքի վերացմանը, բայց ոչ 2026-ի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ։

🗣️ «Արդյոք մենք ուզում ենք հրաժարվել կայուն քաղաքական մեծամասնության կարգավորումից։ Այո, ուզում ենք։ Բայց արդյոք մենք ուզում ենք դա անել հիմա՝ առանց կոմպլեքս սահմանադրությունը դիագնոստիկա անելու։ Ոչ, չենք ուզում և ի սկզբանե չենք էլ ուզել։ Սա է իմ դիրքորոշումը»,- ընդգծել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
📌 Կայուն մեծամասնության դրույթից հրաժարվելու առաջարկով է հանդես եկել խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։ 
✍️ Իոաննիսյանն առաջարկում է 89-րդ հոդվածում սահմանել, որ եթե որևէ ուժ չի հավաքել մեծամասնություն, ապա խորհրդարանը չի համարվում ձևավորված և չի ունենում առաջին նիստ, քանի դեռ քաղաքական ուժերը չեն կազմել կոալիցիա: Իսկ եթե սահմանված ժամկետում կառավարություն չի ձևավորվում ու կուսակցությունները համաձայնության չեն գալիս կոալիցիա կազմելու հարցում, հանրապետության նախագահը նշանակում է նոր ընտրություններ։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *