ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պնդել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառ…

🇦🇲🇷🇺 ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պնդել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումը հնարավոր է 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնության շրջանակում, և որ ՌԴ-ն պատրաստ է միշտ միանալ այդ գործընթացին և պատրաստ է օգնել՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքներից։
🔸Օվերչուկը նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները գերազանցել են 8 միլիարդ 400 միլիոն դոլարը, դա գնահատելով որպես «ահռելի պլյուս»։
🚉 Լոռու մարզի Ախթալա կայարանում կայացած ճեպազրույցում նա «աշխատանքային հերոսություն է» է համարել ռուսաստանցի մասնագետների կողմից անցած գարնան վերջին ջրհեղեղների հետևանքով շարքից դուրս եկած երկաթգծի արագ վերականգնումը։ Նա նշել է, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ընկերությոնը այդ աշխատանքի վրա 2 միլիոն դոլար է ծախսել։|azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *