ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը սեպտեմբերի 19-ին լսումնե…

🇺🇸🇦🇿 ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը սեպտեմբերի 19-ին լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման, Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։
🗣 «Լսումների ընթացքում կքննարկվեն ակնհայտ էթնիկ զտումները և այդ խնդրի հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ ռազմագերիների և քաղբանտարկյալների վիճակը, հայկական մշակութային վայրերի կարգավիճակը Լեռնային Ղարաբաղում և էթնիկ հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը: Քննարկման առարկա կդառնա նաև Ադրբեջանի կառավարության վերաբերմունքը էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ, ովքեր դարձել են ներքին և անդրազգային բռնաճնշումների զոհ՝ կառավարությանն ու նրա քաղաքականությանը հակառակվելու պատճառով», — նշված է հաղորդագրությունում։|armenpress.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով