Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության…

🤝 Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին:
🔸 Հանդիպման ընթացքում քննարկվել են ԶՀԿ հետ ՀՀ փոխգործակցության, ինչպես նաև ընդհանուր առմամբ զբոսաշրջության և կայուն զարգացմանն առնչվող հարցեր:
📌 Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության ու զարգացման ապահովման կարևորությանը և այդ համատեքստում տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, դրանց ցանցի ավելացման առանցքային դերին: [ՀՀ ԱԳՆ]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով