Մի շարք երկրների ներկայացուցիչներ հրապարակային հայտարարություններ են անում 2020…

❗️ Մի շարք երկրների ներկայացուցիչներ հրապարակային հայտարարություններ են անում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին, և այդ հայտարարություններից ակնհայտ է, որ նրանք այդ հայտարարությունը չեն կարդացել: Այդքան քննարկվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը:
🗣 «Կետ 9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»: Սա նշանակում է, որ 9-րդ կետը Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատելու մասին չէ միայն, և առաջին հերթին դրա մասին, դա ընդամենը թեմայի մանրամասներից մեկն է: Տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապերի բացման մասին է՝ Հայաստան-Իրան երկաթուղի, Հայաստան-Ռուսաստան երկաթուղի և այլն:
📌 ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը: Անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է: Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ որևէ երրորդ երկրի անվտանգություն ապահովելու երաշխիք է վերապահված, պետք է ցույց տան, թե որտեղ է դա գրված: Ավելին, երթևեկության կազմակերպողը ՀՀ-ն է: Չկա այստեղ գրած, որ ինչ-որ մեկը ինչ-որ տեղից պետք է գա, երաշխավորի, անվտանգություն ապահովի և կազմակերպի: Ամեն ինչը անում է ՀՀ-ն:
[Նիկոլ Փաշինյան] |1lurer.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *