Դիլիջանը հուլիսի 20-21-ին կդառնա արհեստների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստ…

Դիլիջանը հուլիսի 20-21-ին կդառնա արհեստների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր․ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Դիլիջանում կանցկացնի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը, որին կմասնակցեն շուրջ 40 վարպետներ Հայաստանից և արտերկրից՝ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Սերբիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Լատվիայից և այլն:
ՀՀ ԿԳՄՍՆ Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը «Ուրիշ նորություններում» մանրամասներ է ներկայացրել կայանալիք փառատոնից։
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով