Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի առիթով ՀՀ ժամանած Մարգարիտիս Սխինա…

🇦🇲🇪🇺 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի առիթով ՀՀ ժամանած Մարգարիտիս Սխինասը Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է ԵՄ շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ, նպաստելու ՀՀ-ում բարեփոխումների առաջմղմանը:
🗣 Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը Վիզաների ազատականացման երկխոսության շուրջ ՀՀ Կառավարության հետ արդյունավետ համագործակցության հույս է հայտնել:
📌 Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սա կարևոր պահ է ԵՄ և ՀՀ միջև հարաբերությունների համար․ «Ուրախ եմ, որ մեր հարաբերություններում նկատելի տեղաշարժեր են արձանագրվում. մեկնարկում են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները, Եվրոպական խաղաղության հիմնադրամով ՀՀ-ին աջակցելու որոշում կայացվեց, ինչը մենք բարձր ենք գնահատում»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *