«Զանգեզուրի միջանցքի» շուրջ աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապված հարցերը չ…

🇮🇷 «Զանգեզուրի միջանցքի» շուրջ աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապված հարցերը չեն բխում տարածաշրջանի երկրների շահերից, և Իրանը կտրականապես դեմ է դրանց․ այս մասին ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին:
🗣 «Մենք բազմիցս տարբեր խողովակներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այս միջանցքը կարմիր գիծ է Իրանի համար, և դրա հետ կապված ցանկացած փոփոխություն կամ գործողություն կարժանանա Իրանի լուրջ և հաստատակամ արձագանքին», – նշել է Էբրահիմ Ազիզին` ենթադրելով, որ «կեղծ միջանցքի» հիմքում ընկած շարժառիթները ուղղված են տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորության նվազեցմանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *