Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2024-ը փակել է այնպես, ինչպես այն սկսել էր. 20…

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2024-ը փակել է այնպես, ինչպես այն սկսել էր. 2024-ին տեղի-անտեղի Երեւանի բյուջեից միլիոնավոր դրամներ դուրս գրած Ավինյանը հիմա էլ 2 միլիոն դրամ է հատկացրել տարեվերջյան ֆուրշետի եւ համերգային ծրագրի համար։
Տարեմուտի առթիվ քաղաքապետարանի աշխատակիցներին քաղաքապետարանի շենքում ուրախացրել է հայտնի «Նեմրա» խումբը։
Մենք տեղեկացանք, որ Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել ֆուրշետային միջոցառմանը։
Այս միջոցառումից որևէ լուսանկար էլ չգտանք համացանցում, հավանաբար աղմուկից խուսափելու համար մասնակիցները դրանք չեն հրապարակել։
Վերջին ամիսներին իր աղմկահարույց որոշումներով աչքի ընկած Ավինյանը, հետաքրքիր է, որ այս անգամ էլ չի խնայել մի քանի հազար դոլար բյուջեից, երբ իրեն ամենաշատը քննադատում են բյուջեն մսխելու մեջ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/677c7fe323248f6b05e95628b0092b2d
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *