Քիմիկների զորամասի գործով վկա Արման Նուրիջանյանը, ում վստահված էր զորքի ուղեկցո…

⚖️ Քիմիկների զորամասի գործով վկա Արման Նուրիջանյանը, ում վստահված էր զորքի ուղեկցումը մարտական օպերացիայի, դատարանում պնդում է՝ իրեն չի ասվել, թե մինչեւ ուր պիտի ուղեկցի, ասվել է՝ նրանք գիտեն տեղակայման վայրը, պետք է միայն ճանապարհը ցույց տալ։ Ի պատասխան զորամասի՝ այդ ժամանակվա հրամանատար, այժմ մեղադրյալ Արսեն Աբգարյանի պաշտպանի հարցին՝ եթե տեղակայման վայրը գիտեին, ապա իրեն ուղեկցող նշանակելու իմաստն ու տրամաբանությունը որն էր, վկան ասաց՝ ճանապարհը ցույց տալը, որ չշեղվեին։
🗣 Պաշտպանը խնդրեց պարզաբանել՝ այդ պարագայում ինչպե՞ս է, որ դատարանում հարցաքննված երկու այլ վկաներ ասում են, որ Նուրիջանյանին մի քանի անգամ հստակ հայտնել են, որ պետք է ուղեկցել մինչեւ Կիրի հանք, այլ ոչ թե Կովսական․ «Ստում են»,– ի պատասխան ասաց Նուրիջանյանը։
❗️ Նրա խոսքով՝ դեպքից ժամեր անց Քաջարանի ջոկատը մեկնել է՝ շրջափակման մեջ մնացածներին օգնության, սակայն տեղ չհասնելով՝ հետ է դարձել․ «Էլի նույն ձեւ գնաց, ընկավ զասադի մեջ, զոհեր, մահեր»:
📎 Կարդալ ավելին

«Ստում են»․ Քիմիկների գործով վկան՝ մյուս վկաների ցուցմունքների մասին

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *