«Այսօր գնում են դեպի ժամանցայինը․ համաշխարհային արշավ է մշակույթի դեմ, սպանում են լավը, կարևորը»․ սպասվող ցուցահանդեսի՝ «Սպանված թատրոնի» մասին է Sputnik Արմենիայի եթերում խոսել դերասան, երգիչ, նկարիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Ավո Խալաթյանը։
Հունիսի 6-ին բացվող ցուցադրությունում հիմնականում լինելու են կոլլաժային աշխատանքներ․։ «Վերոնիկան որոշում է մեռնել» ներկայացմանը Ավո Խալաթյանը մասնակցել է ոչ միայն որպես դերասան, այլ նաև ներկայացման դեկորատոր։ Տարիներ անց թատրոնում գտել է այդ աշխատանքները՝ հետնաբեմում անտեսված, լքված, անմխիթար վիճակում ու որոշել է դրանց երկրորդ կյանք տալ՝ «Սպանված թատրոն» խորագրով։
Իրեն «արվեստի եռամարտիկ» բնորոշող Ավո Խալաթյանը պատմել է՝ ինչպես է ընտրել մասնագիտությունները՝ ծնողների օրինակով, բայց ոչ պարտադրանքով, խոսել է ընտանիքից՝ իր նկարչության մասին կնոջ՝ երգչուհի Նունե Եսայանի արձագանքի ու իրենց երեխաների մասնագիտական նախասիրությունների մասին։
Իսկ ինչպիսին կլիներ Սղոմոն Թեհլիրյանի կերպարը, եթե այսօ՛ր կերտեր այն․ դերասանն ասում է՝ «Այսօր այլ կերպ կխաղայի»։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️ @RadioSputnikArm | LIVE 106.0FM

Leave a Reply